Իսրայելցիներին թույլ են տվել ամանորյա գիշերն աղմկել
Международные новостиԻսրայելի իշխանությունները հայրենակիցներին թույլ են տվել դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Նոր տարին նշել՝ առանց աղմկելու համար տուգանվելու վտանգի։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախաձեռնության լոբիստի՝ պատգամավոր Կոնստանտին Ռազվոզովի մամուլի ծառայությունը։
Տոնը, որն իսրայելցիները նախկինում «Սիլվեստր» էին անվանում, իսկ այժմ ավելի հաճախ՝ «Նոր տարի», երկրում պաշտոնական կարգավիճակ չունի։ Այն հիմնականում նշում են ծագումով նախկին ԽՍՀՄ երկրներից քաղաքացիները՝ նրանց համայնքների միլիոնավոր ներկայացուցիչները։
Ռազվոզովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բնապահպանության նախարարությունը, որը գլխավորում է ռուսալեզու քաղաքական գործիչ Զեեւ Էլքինը, Նոր տարին ներառել է օրերի ցանկում, երբ գիշերային ժամերին թույլատրվում է աղմկել (Անկախության օրը, Երոսաղեմի օրը, կրոնական Պուրիմ տոնը եւ այլն)։