Աբխազիան դրամական փոխհատուցում կտրամադրի զինամթերքի պահեստի պայթյունից մահացած ռուս զբոսաշրջիկների ընտանիքներին
Международные новостиԱբխազիայի իշխանությունները դրամական փոխհատուցում կտրամադրեն նախօրեին զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի պատճառով մահացածների ընտանիքներին: Այս մասին գրում է Sputnik Абхазия-ն՝ հղում անելով երկրի նախագահ Նաալ Ավիձբայի մամուլի խոսնակի հայտարարությանը:
Հայտնի է, որ մահացած երկու ռուս զբոսաշրջիկների ընտանիքներից յուրաքանչյուրին կվճարվի շուրջ 500 000 ռուսական ռուբլու չափով գումար:
Աբխազիան նաև իր վրա կվերցնի զոհվածների մարմինների՝ Ռուսաստան տեղափոխման հարցը: