Գործոններ, որոնք իսկապես կարող են երջանկացնել կանանց
LifestyleԱմերիկացի գիտնականները փորձել են պարզել, թե իրականում ինչից է կախված կանանց երջանկությունը: Այս նպատակով էլ անցկացրել են մի հետաքրքիր հետազոտություն:
Ըստ նախագծի հեղինակների՝ գիտափորձին մասնակցել է ֆինանսապես տարբեր աստիճանի ապահովված 850 կամավոր կին: Գիտնականները պնդում են, որ կնոջը կարող է երջանկացնել յուրաքանչյուր ոք:
Բժիշկները եկել են այն եզրահանգման, որ իրականում նույնիսկ չնչին մանրուքները կարող են ուրախացնել կանանց:
Գիտնականները, վերլուծելով ստացված արդյունքները, պարզեցին, որ կանանց երջանկության ամենառաջին գլխավոր գործոնը ավելորդ կիլոգրամներից ազատվելու կամ նիհարելու մասին լուրն է: Պարզվում է, որ սեփական կազմվածքի կատարյալ լինելու մասին մտքերը կարող են թույլ սեռի ներկայացուցիչներին ինքնավստահություն ներշնչել: Բացի այդ, այդ լուրը լսելուց հետո կանայք սկսում են դրական գնահատել սեփական կյանքի արժեքները:
Երկրորդ տեղում, ըստ գիտնականների, գնումներ կատարելն է: Բոլորս էլ տեղյակ ենք, որ գնումներ կատարելը շատ է բարձրացնում կանանց տրամադրությունը:
Երրորդ տեղում ծաղկեփնջեր ու նվերներ ստանալն է, ինչը նույնպես երջանկացնում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: