Սոմալիում «Ալ Շաբաաբ»-ի զինյալները գրավել են երկրի հարավային Լիգո քաղաքը
Международные новостиՍոմալիում «Ալ Շաբաաբ»-ի զինյալները գրավել են երկրի հարավային Լիգո քաղաքը: Reuters-ի փոխանցմամբ՝ այն գտնվում է մայրաքաղաք Մոգադիշոյից 130 կմ հեռավորությամբ:
Ահաբեկիչները վերահսկողություն են հաստատել քաղաքում, երբ Աֆրիկյան միության զինծառայողներն ու խաղաղարարները հեռացել են այնտեղից: Հայտնի չէ, սակայն, թե ինչու են նրանք դուրս բերվել Լիգոյից:
Լիգոն գտնվում է Շաբել շրջանում, որտեղ զինյալներն անցյալ շաբաթ 12 խաղաղարարի էին սպանել: