Գերազանց սովորելը ևս ունի իր բացասական հետևանքները
Lifestyle MedicalDaily-ի փոխանցմամբ, գիտնականները ուսումնասիրել են` արդյոք օգտակար է գերազանցիկ լինելը, թե ոչ: Նրանք պարզել են, որ գերազանց գնահատականները երբեմն կարող է նաև վնասել առողջությունը:
Շվեդ գիտնականները մի քանի հետազոտությունների արդյունքում պարզել են, որ երեխաները, որոնց ուսուցման մեջ միայն գերազանց գնահատականներ են, ավելի շատ են ենթարկվում մանիկալ-դեպրեսիվ փսիխոզի ռիսկի, քան ցածր գնահատականներ ստացողները:
Ուսումնասիրության ընթացքում հետազոտել են 700 հազար դպրոցականների տվյալները: Սկզբում նրանք տեսել են նրանց 15 տարեկանի քննական թեստերի արդյունքները, այնուհետև ճշտել են այն տեղեկությունը, թե ով է վերջում հոսպիտալում հայտնվել երկբևեռ խանգարումով:
Արդյունքում պարզ է դրձել, որ գերազանցիկները 4 անգամ ավելի հաճախ են բժշկի դիմել, քան լավ սովորողները, և 2 անգամ ավելի հաճախ, քան ծույլ սովորողները:
Հարցման արդյունքում` նախկին «2» ստացողները հաճախ դառնում են հաջող բիզնեսմեն, հայտնի մարզիկ, Նոբելյան մրցանակակիր:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: