Առաջին անգամ հրապարակվել է Իրինա Շեյքի դստեր լուսանկարը (ֆոտո)
LifestyleԻրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի դուստրն արդեն 6 ամսական է, բայց ծնողները ոչ մի անգամ չեն հրապարակել փոքրիկի լուսանկարները: Պապարացիներին վերջապես հաջողվել է ընտանիքին ամբողջ կազմով «բռնացնել» Լոս- Անջելեսում և լուսանկարել:

Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը իրենց փոքրիկի՝ Լեայի հետ, եկել են քաղաքի գյուղատնտեսական շուկաներից մեկը՝ գնումների: Նրանք հանգիստ շրջել են շուկայում ՝ ուշադրություն չդարձնելով լուսանկարիչներին:
Կուպերը ամբողջ ժամանակ շատ ուշադիր է եղել երեխայի նկատմամբ. կերակրել է նրան ու հանգստացրել, երբ նա լաց է եղել, իսկ Իրինան ընթրիքի համար գնումներ է կատարել:




