Սիրիական Ռաքքայում ԻՊ-ը հայտնվել է անելանելի վիճակում. լրատվամիջոցներ
Международные новостиՍիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքա քաղաքում արդեն երկրորդ ամիսն է շարունակվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողությունը:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ռաքքայի ազատագրման գործողությունն իրականացվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորման և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների կողմից, գործողությանն աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը:
Ինչպես գրում է demokrathaber.org կայքը, ԻՊ-ն այժմ բավականին դժվար իրավիճակում է հայտնվել, իսկ քաղաքի կենտրոնին մոտեցող քրդական ու արաբական ուժերը հյուսիսից, արևելքից ու արևմուտքից շուտով կկարողանան միավորվել արագ առաջխաղացման շնորհիվ:
Հայտնի է, որ անցած 3 տարիների ընթացքում Ռաքքան ստիպված են եղել լքել 190 000 բնակիչներ, քաղաքի ներսում դեռևս շարունակում է գոյատևել 50 000 մարդ: