Brexit-ի պատճառով բրիտանացիները համատարած սկսել են դիմել իռլանդական անձնագրեր ստանալու համար
Международные новостиԹագավորության տարածքում ու դրա սահմաններից դուրս բնակվող բրիտանացիներից շատերը Brexit-ի պատճառով սկսել են դիմել իռլանդական անձնագրեր ստանալու համար, որպեսզի «պաշտպանեն իրենց իրավունքները», գրում է Independent թերթը՝ վկայակոչելով բրիտանացի դեսպանի հայտարարությունը։
Իռլանդիայում թագավորության դեսպան Դենիել Մալհոլը հայտնել է, որ 2017-ին Իռլանդիայի անձնագիր ստանալու դիմումների մեծ մասը այն բրիտանացիներից է ստացվել, որոնք վախենում են կորցնել ԵՄ-ում ապրելու ու աշխատելու իրավունքը Բրեքսիթից հետո։
«Այն բրիտանացիները, որոնք Եվրոպայում են բնակվում, ուզում են ստանալ իռլանդական քաղաքացիություն, որպեսզի պաշտպանեն իրենց ապագան»,- նշել է Մալհոլը։