Սահակաշվիլին առանց փաստաթղթերի Լեհաստան է ժամանել
Международные новостиՈւկրաինայի քաղաքացիությունից զրկված՝ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ժամանել է Լեհաստան։ Լեհական Telewizja Republika պարբերականը իր YouTube ալիքում տեղադրել է քաղաքական գործչի ելույթի տեսագրությունը։
Սահակաշվիլին իր ելույթը սկսել է լեհերեն, իսկ հետո անցել անգլերենին։ Ելույթի ժամանակ նա անդրադարձել է Լեհաստանի ու Վրաստանի համագործակցության թեմային, նաեւ խոսել Ուկրաինայի մասին։ Սահակաշվիլիի մամուլի ծառայությունը հրաժարվել է «Ուկրաինասկայա պրավդա» պարբերականի խնդրանքով մեկնաբանել նրա այցը Լեհաստան, նաեւ չեն պարզաբանել, թե ինչպես է Սահակաշվիլին կարողացել առանց փաստաթղթի սահման հատել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին Ուկրաինան ԱՄՆ-ին ու մյուս երկրներին տեղեկացրել է այն մասին, որ Միխայի Սահակաշվիլիի բոլոր անձնագրերը չեղարկված են։