ԱՄՆ Մինեսոտա նահանգի մզկիթներից մեկի մոտ պայթյուն է որոտացել
Международные новостиԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի արվարձաններից մեկում գտնվող մզկիթի մոտ պայթյուն է որոտացել. տուժածների մասին տվյալներ չկան: ԱՄՆ ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:
Associated Press գործակալության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բլումինգտոն բնակավայրում, որը գտնվում է Մինեապոլիսի կենտրոնից 16 կիլոմետր հեռավորության վրա:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հետաքննությանը մասնակցում են ՀԴԲ-ի և ալկոհոլի, ծխախոտային ապրանքների, հրազենի ու պայթուցիկ նյութերի վերահսկողության վարչության ներկայացուցիչները:
Նշվում է, որ միջադեպի հանգամանքները դեռ անհայտ են:
Տեղական լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ պայթյունը որոտացել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ին:
Ինչպես նշում է CBS Minnesota հեռուստաալիքը՝ հղում անելով ականատեսներին, անհայտը ռումբ է նետել մահմեդական կենտրոնի պատուհանի մեջ և հեռացել բեռնատարով: Շենքում հրդեհ է բռնկվել: