Վերջին ամիսներին Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին առնվազն 230 փախստական է մահացել
Международные новостиՏարեսկզբից Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը հատելու փորձի ժամանակ 232 մարդ է մահացել, ինչը 17%-ով ավելի է, քան 1 տարի առաջ: Նման տվյալներ է հրապարակել Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, գրում է Ինտերֆաքս լրատվական գործակալությունը:
Մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել հուլիսին, երբ շուրջ հիսուն միգրանտ է զոհվել:
Ինը մարմին հայտնաբերվել է Ռիո Գրանդեի ափերին, տասը մահացել է Տեխասի Սան Անտոնիոյում 40 աստիճան շոգին օրեր շարունակ բեռնատարում անցկացնելուց հետո: