«Կենցաղը շատ բան է փոխում». Յուլյա Ֆինկը` ամուսնու հետ հարաբերությունների մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հաղորդավար Արտյոմ Կարապետյանն ու դերասանուհի Յուլյա Ֆինկը հանգստի կմեկնեն սեպտեմբերին։ Զույգը դեռ չի որոշել` կոնկրետ ուր կմեկնի, սակայն ամուսինները կընտրեն այնպիսի հանգստավայր, որտեղ կարող են համատեղել ծովային ու քաղաքային ժամանցը։ Tert.am Life–ի հետ զրույցում Յուլյան ասաց, որ ինքը ծովի սիրահար է, ամուսինը` քաղաքային հանգստի, այդ իսկ պատճառով փորձում են կոմպրոմիսային տարբերակ գտնել, որպեսզի երկուսի համար էլ հետաքրքիր լինի։
Ամռան շոգին զույգը ժամանցը վայելում է, հիմնականում, Երևանում, իսկ շաբաթ և կիրակի օրերին` գնում են Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը։ Հաջորդ տարի կլրանա Արտյոմի և Յուլյայի համատեղ կյանքի 10 տարին։ Յուլյան նշեց, որ տարիների ընթացքում իրենք ավելի շատ են կապվել իրար հետ։ Եթե կան զույգեր, որոնք ամուսնությունից տարիներ անց առանձին ժամանց կազմակերպելու կարիք են ունենում, Արտյոմն ու Յուլյան նախընտրում են ժամանցը միասին կազմակերպել։
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։