ԱՊԿ-ն կողմ է Մերկոսուրից Վենեսուելային բացառելուն
Международные новостиԱմերիկյան պետությունների կազմակերպությունը (ԱՊԿ) կողմ է Հարավամերիկյան ընդհանուր շուկայից (Մերկոսուր) Վենեսուելային բացառելուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի եւ Ուրուգվայի կառավարությունների կայացրած որոշումը մեր երկրները միավորող սկզբունքների պաշտպանության օրինակ են եւ Վենեսուելայի ժողովրդին է փոխանցում հույսի ու աջակցության ուղերձը՝ ազատության եւ իրավունքի նրա պայքարի ժամանակ»,-ասվում է կազմակերպության հաղորդագրությունում։
ԱՊԿ-ն կրկին Վենեսուելայում ճնշումներին վերջ դնելու, ընտրությունների օր նշանակելու, բնակչությանն օգնելու համար մարդասիրական ալիք բացելու, Ազգային վեհաժողովի լիազորությունները վերականգնելու կոչ է արել։