271 ջիհադիստ վերադարձել է Ֆրանսիա. ներքին գործերի նախարար
Международные новости271 ջիհադիստ զինյալ Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների գոտիներից վերադարձել է Ֆրանսիա: Նրանց բոլորի նկատմամբ հետաքննություն է անցկացվում: Այդ մասին Le Journal du Dimanche թերթին տված հարցազրույցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը, գրում է Reuters գործակալությունը:
Տվյալների համաձայն՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում կռվել է Ֆրանսիայի մոտ 700 քաղաքացի:
Ֆրանսիա վերադարձած ջիհադիստներից 217-ը մեծահասակ է, իսկ 54-ը՝ անչափահաս: Նրանց մի մասն այժմ կալանքի տակ է:
Կոլոմբը նշել է, որ զինյալների հարձակումների վտանգը «շատ բարձր» է՝ հիշեցնելով այս տարի կանխված պլանավորվող ահաբեկչական հարձակումների մասին: