Ռուսաստանը Սիրիայում հրադադարի խախտման յոթ, Թուրքիան՝ վեց դեպք է արձանագրել
Международные новостиՌուսաստանը Սիրիայում հրադադարի խախտման յոթ, Թուրքիան՝ վեց դեպք է արձանագրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի ռեժիմը խախտելու փաստերը քննարկելու հետ կապված ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովի ռուսական ներկայացուցչությունը մեկ օրում արձանագրել է նահանգներում հրաձգության 7 դեպք՝ 1-ը՝ Լաթաքիա նահանգում, 3-ը՝ Հալեպում, 3-ը՝ Դամասկոսում։ Թուրքական ներկայացուցչությունը 6 խախտում է արձանագրել՝ 2-ը՝ Համա նահանգում, 4-ը՝ Դամասկոսում»,-ասվում է ՊՆ-ի հրապարակած փաստաթղթում։
Նշվում է, որ խախտումները հիմնականում «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների վերահսկողության ներքո գտնվող շրջաններում են։