Փարիզում Էյֆելյան աշտարակի մոտ զինվորականի սպանել փորձած տղամարդը խոստովանել է ԻՊ-ի հետ կապի մասին
Международные новостиՓարիզում Էյֆելյան աշտարակի մոտ ձերբակալված զինված տղամարդը խոստովանել է, որ պատրաստվում էր ահաբեկչական հարձակում իրականացնել և սպանել զինվորականի. այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Տղամարդը, ով իր մոտ դանակ էր կրում, նաև խոստովանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մասին: Դրա հետ կապված նրա գործը փոխադրվել է Փարիզի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժին:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ զինված ֆրանսիացին նաև ունի հոգեկան խնդիրներ և նոր է ավարտել բուժումը: