ԻՊ 271 ահաբեկիչ վերադարձել է Ֆրանսիա. երկրի ՆԳՆ
Международные новостиՖրանսիայի քաղաքացի ավելի քան 270 ահաբեկիչ, որ անդամակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, վերադարձել է հայրենիք. այս մասին գրում է tass.ru-ն:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտնել է, որ ԻՊ անդամ ֆրանսիացիներից նվազագույնը 271-ը վերադարձել է երկիր, նրանցից 54-ն անչափահասն է:
Նախարարը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե Սիրիա և Իրաք մեկնած 700 Ֆրանսիայի քաղաքացիներից քանիսն են ոչնչացվել պատերազմի ընթացքում:
Նշենք, որ սեփական երկրի տարածքում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումները ստիպեցին Ֆրանսիային ներգրավվել ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայում և պայքարել դրա դեմ օդային հարվածներով Սիրիայում և Իրաքում: