ՄԱԿ-ը Եմենում հակամարտող կողմերին մեղադրել է խաղաղ բնակիչների նկատմամբ անտարբերության մեջ
Международные новостиԵմենի հյուսիսում խաղաղ թիրախներին արաբական կոալիցիայի հերթական հարվածը ի ցույց է դնում քաղաքացիական պատերազմի մասնակիցների անտարբերությունը խաղաղ բնակչության անվտանգության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Եմենի հարցով ՄԱԿ-ի մարդասիրական համակարգող Ջեյմի Մաքգոլդրիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մաքգոլդրիքի խոսքով՝ ուրբաթ Սաադա հյուսիսային գավառում բնակելի տանն ու ավտոմեքենային հարվածի հետեւանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ներառյալ՝ երեխաներ։ Տասը մարդ վիրավորվել է։
«Բոլոր հակամարտող կողմերը շարունակում են անփութություն դրսեւորել քաղաքացիական անձանց պաշտպանության եւ քաղաքացիական անձանց ու գրոհայիններին տարանջատելու սկզբունքի նկատամբ՝ ռազմական գործողությունններ իրականացնելու ընթացքում»,-ասել է Մաքգոլդրիքը։