Չինաստանի ԱԳ նախարարը հյուսիսկորեացի գործընկերոջը ՄԱԿ-ի բանաձեւերին հետեւելու կոչ է արել
Международные новостиՉինաստանի ԱԳ նախարար Վան Ին հյուսիսկորեացի գործընկերոջը ՄԱԿ-ի բանաձեւերին հետեւելու եւ հրթիռներ արձակելու եւ միջուկային փորձարկումների միջոցով «միջազգային հանրության կամքը» սադրանքի ենթարկելը դադարեցնելու կոչ է արել։ Այս մասին Վան Ին հայտարարել է Մանիլայում ԿԺԴՀ-ի ԱԳ նախարար Ռի Յոնգ Հոյի հետ հանդիպումից հետո, փոխանցում է AP-ն։
Նրա խոսքով՝ երկխոսության ընթացքում Պեկինը Փհենյանին հանգստություն պահպանելու կոչ է արել։ Նա նաեւ հյուսիսկորեացի գործընկերոջը կոչ է արել չխախտել ՄԱԿ-ի բանաձեւերը եւ դադարել սադրանքի ենթարկել «միջազգային հանրության կամքը»՝ հրթիռներ արձակելու ու միջուկային փորձարկումների միջոցով։
Վան Ին ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային կոչ է արել վերջ դնել իրադրության լարվածությանը՝ նշելով, որ բոլոր կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։