Աղքատությունը կարելի է համեմատել ծանր հիվանդության հետ. գիտնականներ
LifestyleՎերջերս Վիրջինիայի համալսարանի գիտնականները մի սենսացիոն հայտարարությամբ են հանդես եկել: Ըստ նրանց` առողջության վրա աղքատության ազդեցությունը կարելի է համեմատել օրգանիզմի վրա ծանր հիվանդության ազդեցության հետ։
Հետազոտության այդյունքներից ելնելով` մասնագետները եկան այն եզրահանգման, որ աղքատներն ավելի հաճախ են տառապում ֆիզիկական ցավից, քան ֆինանսապես ապահովված մարդիկ։ Դա ուղղակիորեն կապված է այն բանի հետ, որ ֆինանսական դժվարություններն անմիջականորեն բացասական ազդեցություն են ունենում ֆիզիկական անհարմարավետության զգացման և ցավի զգայունակության շեմի վրա։
Փորձի մասնակիցները, ովքեր մեծացել են ոչ ապահովված ու աղքատ ընտանիքներում, ապագայում ավելի հաճախ են բախվել հոգեկան շեղումների ու այլ հիվանդությունների հետ, քան նրանց ապահովված հասակակիցները։ Հետազոտողները նաև պարզել են, որ աղքատ ծնողների երեխաների մոտ միանգամայն այլ կերպ է գործում ուղեղը։
Էմոցիոնալ ապրումների և սթրեսի հետ կապված նշաձև մարմինը, ինչպես նաև հիշողության կենտրոնը, ուղեղի այլ հատվածների հետ փոխգործակցել են միանգամայն այլ ձևով, քան ապահովված երեխաների մոտ։
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: