ԻՀՊԿ-ն Իրանի հյուսիս-արեւմուտքում ահաբեկիչների խմբի է ոչնչացրել
Международные новостиԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրանի հյուսիս-արեւմուտքում ահաբեկիչների խմբի է ոչնչացրել: PressTV-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԻՀՊԿ ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Պակպուրը:
Նրա խոսքով՝ ահաբեկիչների խումբը փորձել է երկիր թափանցել՝ հարձակումներ իրականացնելու նպատակով: «Ահաբեկիչները ոչնչացվել են Ատրպատական նահանգի սահմանամերձ գոտում»,- ասել է նա:
Բախումների ընթացքում երկու ահաբեկիչ է ոչնչացվել, եւս 4-ը վիրավորվել է: Խմբից զենք եւ զինամթերք են առգրավել: