Ճապոնիայում թայֆունի հետևանքով մահացել է 2 և տուժել ավելի քան 40 մարդ
Международные новостиՃապոնիան պատուհասած «Նորու» թայֆունի հետևանքով մահացել է 2 և տուժել առնվազն 42 մարդ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն՝ երկուշաբթի օրվա ցերեկը ցիկլոնը հասել է Հոնսյու կղզու Վակայամա պրեֆեկտուրայի ափ:
Նշվում է, որ թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է 23 մետր/վայրկյանի, իսկ պոռթկումների ժամանակ՝ մինչև 35 մետր վայրկյանի:
Այժմ ցիկլոնը շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ 23 կիլոմետր/ժամ արագությամբ: