Չեչնիայում օդանավը հետիոտնային անցման վրա բախվել է մեքենայի
Международные новостиՉեչնիայի Հանրապետությունում թեթևաշարժիչ օդանավը վայրէջք է կատարել ավտոմոբիլային ճանապարհի վրա ու բախվել մեքենայի։ Վթարի տեսագրությունը Twitter -ում հրապարակել է @batsuev անունով օգտատերը։
Կադրերում երևում է, թե ինչպես է միաշարժիչ օդանավը բախվում բեռնատարի, որը կանգնել էր, որպեսզի հետիոտնին ճանապարհ զիջի։ Զոհերի կամ տուժածների մասին չեն հայտնում։ Նաև հայտնի չէ, թե ինչու է օդաչուն որոշել վայրէջք կատարել օդանավակայանից դուրս։
Այս միջադեպի փաստով Հարավային քննչական վարչությունը սկսել է նախաքննական ստուգում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։