Հորդանանն ու Պաղեստինը շտաբ են ստեղծել՝ Իսրայելի գործողություններին համատեղ արձագանքելու համար
Международные новостиՀորդանանի թագավոր Աբդալլա 2-րդը, որը երկուշաբթի ժամանել էր Ռամալահ, բանակցել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ։ WAFA-ն փոխանցում է, որ Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ ալ Մալիքին լրագրողներին հայտնել է, որ հանդիպման արդյունքներով կայացվել է որոշում «ստեղծել երկկողմանի ճգնաժամային շտաբ՝ երուսաղեմյան Ալ Աքսա մզկիթի դեմ Իսրայելի գործողություններին արձագանքելու համար», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դա արվել է՝ հաշվի առնելով, որ Իսրայելի ղեկավարը Բենիամին Նեթանյահուն է, ու մենք նրանից պետք է նորանոր սադրանքներ ակնկալենք»,- շեշտել է ալ-Մալիքին։ Նա նշել է, որ Նեթանյահուն ու նրա վարչակազմը «ձգտում են փոխել Տաճարի լեռան առկա ստատուս քվոն»։
«Մենք պետք է դասեր քաղենք ու պատրաստ լինենք նոր մարտահրավերների»,- ասել է նախարարը։
Պաղեստինի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիի Նաբիլ Աբու Ռուդեյնայի խոսքով՝ թագավոր Աբդալլա 2-րդն ու Աբբասը հաստատել են իրենց հանձնառությունը սերտ երկկողմանի համակարգման հարցում։ «Հորդանանն իր աջակցությունն է հայտնել Պաղեստինի ժողովրդին ու նրա ղեկավարությանը,- նշել է նա:- Աբբասն իր հերթին, շնորհակալություն է հայտնել թագավոր Աբդալլա 2-րդին՝ պաղեստինցիների ու երուսաղեմյան սրբավայրի պաշտպանությանն ուղղված նրա ջանքերի համար»։