Արքանզասում բանտարկյալները գողացել են բանալիներն ու վերահսկողություն հաստատել բանտի մի մասում
Международные новостиԱմերիկյան Արքանզաս նահանգի Թաքեր բանտում դատապարտյալները կարողացել են բանտապահներից գողանալ բանալիներն ու վերահսկողություն հաստատել բանտի մի մասում, հաղորդում է America.ru-ն:
Խիստ ռեժիմի բանտի ադմինիստրացիան հաղորդել է, որ վեց բանտարկյալներ գողացել են բանալիներն ու պատանդառել երեք սպաների: Բանտապահներին ծեծել են, իսկ հետո ազատ արձակել: Նրանք, սակայն, լուրջ վնասվածքներ չեն ստացել:
Բանտարկյալներն ավելի ուշ հանձնվել են: Նրանցից մեկը տուժել է, սակայն խռովությանը չի մասնակցել: Խռովարարներին մեկուսարան են տեղափոխել:
Ներկայում փորձում են պարզել, արդյո՞ք նրանց մոտ զենք է եղել: Թաքերում 532 բանտարկյալ կա: