Չինաստանում սելավային հոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի
Международные новостиՉինաստանի Սիչուան նահանգում սելավային հոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի. երկու մարդ դեռ համարվում է անհայտ կորած: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան խոշոր սելավային հոսքն իջել է բնակելի տների վրա: Ավելի վաղ հաղորդվել է 6 զոհի և 20 անհայտ կորածի մասին:
Վերջին տվյալների համաձայն՝ աղետի հետևանքով ավերվել է ավելի քան 70 շինություն: Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է:
Իշխանությունների հաղորդմամբ՝ աղետի պատճառ են դարձել ավելի քան 10 օր տեղացող հորդառատ անձրևները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: