Չինաստանում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 5-ի
Международные новостиՉինաստանում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 5-ի, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստակայանին:
Հիշեցնենք, որ այսօր Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ:
Հայտնի է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 մագնիտուդ: Հաղորդվում է նաև ավելի քան 30 տուժածի մասին: