Ֆլորիդայի ափերի մոտ ամերիկյան կործանիչն օվկիանոսն է ընկել
Международные новостиԱմերիկյան F-5N Tiger II կործանիչն ուսումնամարզական թռիչքի ժամանակ կործանվել է Ֆլորիդա նահանգի ափերի մոտ:
ԱՄՆ ռազմածովային ուժերի տարածած հայտարարությունում ասվում է, որ օդաչուն հասցրել է դուրս թռչել օվկիանոսն ընկնող կործանիչից: Ավելի ուշ նրան հայտնաբերել են Առափնյա անվտանգության ծառայության ներկայացուցիչները:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:
Ավելի վաղ նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել Տեխասում: Հյուսթոնի ռազմակայաններից մեկում ուսումնամարզական թռիչքի ժամանակ կործանվել էր զինամթերքով համալրված F-16 կործանիչը: Օդաչուին հաջողվել էր ինքնանետվել ու փրկվել: