Թուրքական 35 թերթի խմբագրություն խուզարկվել է գյուլենականների հետ կապի կասկածանքով, կան ձերբակալվածներ
Международные новостиԹուրքական 35 թերթի խմբագրություն խուզարկվել է 2016թ.-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների հետ կապի կասկածանքով, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Հայտնի է, որ գործողության ընթացքում ձերբակալվել է 9 մարդ:
Ոստիկանությունը պնդում է, որ տվյալ թերթերի աշխատակիցներն օգտվել են Bylock գաղտնի բջջային հավելվածից, որը սովորաբար օգտագործում են գյուլենականները:
2016թ.-ի հուլիսի 15-ից ի վեր վերծանվել է ByLock-ի ավելի քան 18 մլն գաղտնի հաղորդագրություն:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: