Միխայիլ Սահակաշվիլին Հունգարիայում է
Международные новостиՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին, որը ներկայում քաղաքացիություն չունեցող անձ է, Հունգարիա է ժամանել, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Facebook սոցցանցում Սահակաշվիլին Բալատոն լճի հյուսիսային ափի Տիհան թերակղզում արված լուսանկարներ է հրապարակվել: Քաղաքական գործչի խոսքով՝ Հունգարիա է մեկնել ընտանիքի հետ:
«Ընտանիքիս հետ Բալատոն լիճ ենք եկել: Հունգարական Անդրաշ թագավորի եւ նրա ուկրաինուհի կնոջ՝ արքայադուստր Անաստասիայի հուշարձանի մոտ»,- հրապարակած լուսանկարները մակագրել է Սահակաշվիլին:
Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահը Վիլնյուս էր ժամանել, իսկ մինչ այդ Լեհաստանում էր: Հուլիսի 26-ին ԱՄՆ-ում գտնվող Միխայիլ Սահակաշվիլին զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից: Արդյունքում նա դարձել է քաղաքացիություն չունեցող անձ: Սահակաշվիլին հայտարարել է, որ մինչեւ տարեվերջ կարող է օգտվել ԱՄՆ-ի աշխատանքային վիզայից: