«Ես ներողություն խնդրեցի իմ տղամարդուց». Ինգրիտ Կոկչյանը՝ ամուսնու հետ վեճի և բաժանությունը կանխելու մասին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Ինգրիտ Կոկչյանի անձնական կյանքը վերջերս կրկին բոլորի ուշադրության կենտրոնում էր` Ֆեյսբուքում արած հայտարարության պատճառով. «Հարաբերությունների ավարտ» կարգավիճակի նշումից հետո բոլորը կարծել էին, թե Ինգրիտը բաժանվել է ամուսնուց, իսկ նա համառորեն լռում էր և որևէ հարցազրույց չէր տալիս այս մասին։ Լայն քննարկումների առիթ դարձած թեմայի վերաբերյալ բացառիկ հարցազրույցը Ինգրիտը վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ ամուսնու հետ վեճը հասել էր միմյանց «վերջ» ասելուն, սակայն ինքը գիտակցել է իր սխալն ու ներողություն խնդրել Արմենից։ Ինգրիտն իրենց վեճերին ժպիտով է վերաբերում, քանի որ խորքային խնդիրներ չունեն. այդպես թեթև ու ժպիտով էլ պատմեց, թե ինչ էր եղել։
-Ինգրիտ, Ֆեյսբուքի Ձեր անձնական էջում վերջերս նշել էիք` «Հարաբերությունների ավարտ», ինչը լայն քննարկումների առիթ դարձավ։ Շատերը կարծեցին, որ բաժանվել եք ձեր սիրելիից` Արմենից, իսկ Դուք չմեկնաբանեցիք այս քայլը։ Այս նորությունն անսպասելի էր, որովհետև միշտ ներդաշնակ ընտանիքի տպավորություն եք թողել։ Ի վերջո, ի՞նչ էր պատահել։
- Լուրերը հստակ էին, քանի որ Ֆեյսբուքում իմ ձեռքով եմ ամեն ինչ գրել։ Դա չէր կարող ուղղակի բամբասանք լինել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: