Երկրաշարժի պատճառով Ֆիլիպինների նախագահի նստավայրից մարդկանց տարհանել են
Международные новостиՖիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի նստավայրից մարդկանց տարհանել են ուրբաթ ֆիլիպինյան Լուսոն կղզու մոտ տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ֆիլիպինյան Լուսոն կղզու մոտ: Էպիկենտրոնը գտնվել է Բալայան բնակավայրից 8,1 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 168,2 կիլոմետր խորության վրա:
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի մայրաքաղաք Մանիլայում: Հաղորդվել է դպրոցներում և գրասենյակային տարածքներում տարհանումների մասին:
Տարհանում է իրականացվել նաև Արտգործնախարարության շենքում, Գերագույն դատարանում, Կարմիր խաչի ֆիլիպինյան մասնաճյուղում և Բատանգասի համալսարանում:
Թե արդյոք Դուտերտեն նստավայրում է եղել տարհանման ժամանակ՝ չի հաղորդվում: