Լցոնած կարտոֆիլ՝ արագ և համեղ
LifestyleԲաղադրիչներ
15 կարտոֆիլ
250 գ ֆարշ
1 սոխ
Տոմատ՝ ըստ ճաշակի
Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի
50 գ թթվասեր
50 գ կարագ
Պատրաստման եղանակ
Կարտոֆիլը մաքրել, միջուկը հանել, եփել մինչև կիսաեփ դառնալը: Սոխը մեքենայով մանրացնել, ավելացնել ֆարշի վրա: Վրան լցնել աղ և բիբար՝ ըստ ճաշակի: Ստացված ֆարշը լցնել կարտոֆիլների մեջ և շարել վառարանի թավայի մեջ: Թթվասերի մեջ լցնել աղ, ավելացնել ջուր և հալած կարագ: Ստացված հեղուկն ավելացնել լցոնած կարտոֆիլի վրա: Ըստ ճաշակի ավելացնել նաև տոմատի սոուս:
Կարտոֆիլը եփել գազօջախում 180 աստիճանի տակ:
Բարի ախորժակ: