ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կմեկնարկեն օգոստոսի 21-ին. Պենտագոն
Международные новостиՄիացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կմեկնարկեն օգոստոսի 21-ին, ինչպես նախատեսված էր:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին Պենտագոնը հայտարարել է ուրբաթ՝ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև պատերազմական սպառնալիքների փոխանակման ֆոնին:
Երկու երկրի միջև անցկացվող ամենամյա ռազմական ուսումնավարժանքները, որոնք ստացել են «Ուլչի ազատության պահապան» անվանումը, նախատեսվում է իրականացնել նախապես ծրագրված ժամանակացույցով: Պենտագոնի խոսնակ, գեներալ-լեյտենանտ Քրիստոֆեր Լոգանի խոսքով՝ զորավարժությունների մեկնարկը կտրվի օգոստոսի 21-ին: