Ինչ մեսիջ կար Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը Ալիեւի բացակայության մեջ
Международные новостиԱյսօր լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, խոսելով հայ-իրանական հարաբերություններից, նշեց, որ դրանցում նոր որակ է նկատվում:
Քաղաքագետն իր խոսքում նկատեց, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը ներկա չէր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ես կդժվարանամ ասել Իրանի կողմից Ալիևին հրավեր չի՞ եղել, թե՞ Ալիևը չի ընդունել, սակայն, անկախ ամեն ինչից, սա մեսիջ ունի իր մեջ: Ցավով պետք է խոստովանեմ, որ հայկական ԶԼՄ-ներն իրանական կողմից եկող մեսիջներին մեծ ուշադրություն չեն դարձնում:
Իրանի և ՀՀ նախագահների հանդիպումը պաշտոնական բանակցություններ չէին, բայց աշխատանքային հանդիպում էր: Այնտեղ ասվել են խոսքեր, որոնք այլ բանի հետ չես կարող կապել, քան Արցախի հակամարտության: Իրանն ասում է, որ իրենք առաջնային շահ են համարում, որ Իրանի հյուսիսային սահմանին հարակից տարածքներում կայունության ու խաղաղության հաստատումը: Սա վերաբերում է մեր հակամարտության գոտուն, սա ոչ մի ուրիշ բան չէ, քան Արցախի հիմնահարցի ու կարգավորման գործընթաց: Հավանաբար, իրանական կողմը նման բան է ասել, որ Պուտինը նման հանձնարարական տա Ալիևին»,-ասաց նա: