Իրանում ջրհեղեղի հետևանքով 9 մարդ է զոհվել, կան անհետ կորածներ
Международные новостиԻրանի հյուսիս-արևելքում մոլեգնող ուժգին ջրհեղեղի հետևանքով գրանցվել է 9 զոհ, մինչդեռ անհետ կորածները 4-ն են: Նշվում է, որ անհետ կործների մեջ կան զբոսաշրջիկներ:
Ինչպես հայտնում է irna.ir գործակալությունը, ջրհեղեղն առաջացել է օգոստոսի 11-ից սկսված ու առայսօր տեղացող հորդառատ անձրևների հետևանքով:
Հայտնի է, որ բնական տարերքը էական նյութական վնասներ է հասցրել: Ջրհեղեղի հետանքով վնասվել է 114 մեքենա: Դրանցից շատերը ջրի ուժգին հոսքը քշել-տարել է մի քանի կիլոմետր այն կողմ: