Շվեդիայում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ
Международные новостиԿիրակի՝ օգոստոսի 13-ին, անհայտ անձը կրակ է բացել Շվեդիայի հարավում՝ Մալմյո քաղաքում գտնվող արհմիությունների տանը, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին: Իրավապահները միջադեպի մասին տեղեկությունը ստացել են տեղի ժամանակով առավոտյանը 05:50-ի շրջանում:
Ականատեսների խոսքերով՝ զինված տղամարդը մտել է շենք և հինգ-վեց կրակոց է արել: Նա այդ ընթացքում բղավել է, որ իր եղբոր վրեժն է լուծում: Դեպքի պահին շենքում եղել է 70-ից 100 մարդ, նրանց շրջանում խուճապ է սկսվել:
Երեք մարդ ստացել է վնասվածքներ, նրանցից երկուսը, ովքեր 20 և 25 տարեկան են, ծանր վիճակում են:
Հանցագործության շարժառիթները պարզվում են: Ոստիկանությունը նախնական կարգով տեղի ունեցածը որակել է որպես սպանության փորձ: Կրակողին ձերբակալել դեռ չի հաջողվել:
Դեպքի վայրը շրջափակված է, իրավապահները հետաքննություն են սկսել, նրանք խուզարկություններ են իրականացնում ծառայողական շների օգնությամբ:



