Հնդկաստանում աշխատանքից հեռացրել են այն հիվանդանոցի ղեկավարին, որտեղ 60 երեխա է մահացել
Международные новостиՀնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի կառավարությունն աշխատանքից հեռացրել է պետական հիվանդանոցի ղեկավարին, որտեղ առնվազն 60 երեխա է մահացել՝ ենթադրաբար թթվածնի մատակարարման խափանումների պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը:
Պետական BRD Medical College հիվանդանոցի ղեկավար Ռաջիվ Միսրայի հեռացման մասին որոշումը կայացվել է շաբաթ երեկոյան: Իշխանությունները նաև հանձնարարել են բժշկական հաստատություն թթվածնի մատակարարումների մասին պայմանագրերի կնքման փաստի առնչությամբ հետաքննություն իրականացնել:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են 48 ժամվա ընթացքում առնվազն 30 երեխայի մահվան մասին՝ հիվանդանոցի հատուկ սարքավորման մեջ թթվածնի մատակարարման խափանումների պատճառով: Հիվանդանոցի աղբյուրները հայտնել են, որ թթվածնի մատակարարման համար պատասխանատու կազմակերպությունը փակել է այն լույս հինգշաբթի գիշերը:
Հաղորդվում էր նաև, որ հիվանդանոցն այդ կազմակերպությանը գումար էր պարտք, որը չէր վճարվում՝ չնայած ստացվող ծանուցումներին: