Պենտագոնը հայտարարել է Աֆղանստանում ԴԱԻՇ-ի 4 հրամանատարների ոչնչացման մասին
Международные новостиՊենտագոնը հայտարարել է, որ օգոստոսի 10-ին հասցրած ավիահարվածի հետևանքով Աֆղանստանում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 4 բարձրաստիճան անդամներ են ոչնչացվել։ Այս մասին ասվում է Քաբուլում ամերիկյան հրամանատարության ֆեյսբուքյան հայտարարությունում։ Համաձայն հրամանատարության տվյալների՝ աֆղանական Կունար նահանգում գործողության արդյունքում ոչնչացվել է նաև նահանգի ինքնահռչակ էմիր Աբդուլ Ռահմանը։ Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար, գեներալ Ջոն Նիքլսոնի խոսքով՝ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ հաղթանակի կարելի է սպասել այս տարի։