Ահա, թե ինչու է արգելվում համադրել կոֆեինն ու նիկոտինը
LifestyleՄարդկանց մեծ մասն առանց մի բաժակ սուրճի և ծխախոտի առավոտյան չի կարողանում արթնանալ: Սակայն, մասնագետները պնդում են, ծխախոտի և կոֆեինի համադրությունը վատ հետևանքներ կարող է ունենալ արյունատար անոթների առողջության համար: Պարզվում է, որ այս համադրության հետևանքով անոթները կարող են կորցնել իրենց առաձգականությունը:
Վերջերս փորձագետները մի քանի ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքները կրկին ապացուցել են, որ կոֆեինն ու նիկոտինը համատեղ շատ ավելի վտանգավոր են, քան առանձին:
Բժշկների կարծիքով՝ կոֆեինն ու նիկոտինը նպաստում են օրգանիզմում որոշակի հորմոնների և կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրմանը, որոնք էլ իրենց հերթին կարգավորում են զարկերակային գործառույթն ու կառավարում արյան ճնշումն ու սրտամկանի կծկումների հաճախականությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.news-ը: