Ամենաօգտակար համեմունքները
LifestyleԳոյություն ունեն համեմունքների տեսակներ, որոնք ոչ միայն կերակրին ավելի հետաքրքիր համ են հաղորդում, այլ նաեւ լավացնում են ուղեղի աշխատանքը, բարձրացնում են տրամադրությունը, կարգավորում են ստամոքսի աշխատանքը, վերացնում են ցավերը եւ այրում են ճարպերը:
Դարչին: Մասնագետների խոսքով՝ դարչինը բարձրացնում է տեղեկատվության յուրացման մարդու ունակությունը, լավացնում է նրա մտավոր եւ իմացական հնարավորություններն ուղեղի ոչ մեծ հատվածի՝ հիպոկամպի խթանման շնորհիվ, որը պատասխանատու է հիշողության կազմակերպման եւ պահպանման համար: Դարչինն օգնում է արյան մեջ վերահսկել շաքարի մակարդակը:
Կոճապղպեղ: Կոճապղպեղը հանգստացնում է մարսողական համակարգը՝ կանխելով ստամոքսի որոշ խնդիրներ: Կոճապղպեղը հատկապես օգտակար է կանանց հղիության վաղ փուլում: Այն նաեւ օգնում է կարգավորել աղիների եւ ստամոքսի ֆունկցիաները:
Քրքում: Այն հզոր հակաօքսիդանտ է, որն օժտված է հակաբորբոքային հատկությամբ: Քրքումինը նաեւ թեթեւացնում է արթրիտով, վնասվածքներ ունեցող հիվանդների ցավերը, նույնիսկ` ատամնացավերը:
Կայենյան պղպեղ: Այն ազդում է նյութափոխանակության գործընթացների վրա եւ մեծացնում է ճարպերն այրելու օրգանիզմի հնարավորությունը: Դրանով հարուստ սննդակարգը խթանում է ջերմարտադրությունը՝ գործընթաց, որը ծայրահեղ անհրաժեշտ է նիհարել ցանկացողների համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: