Արագ սնունդ չարաշահած 19-ամյա տղայի մի կուրծքը մեծացել է (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
19-ամյա չինացի տղայի մի կուրծքը մեծացել է ու դրա պատճառը, ըստ Metro պարբերականի, երիտասարդի՝ արագ սննդի հանդեպ մոլուցքն է եղել։
Երիտասարդը իր մարմնում փոփոխություններ է նկատել դեռևս 13 տարեկանում, սակայն ուշադրություն չի դարձրել՝ հույս ունենալով, որ ամեն ինչ լավ կլինի։ Սակայն 6 տարի հետո նա ստիպված է եղել դիմել վիրաբույժներին։
Բժիշկները այլ անոմալիա տղայի մոտ չեն նկատել ու հայտարարել են, որ տղայի մոտ նման բան տեղի է ունեցել, քանի որ նա հաճախ է օգտագործել արագ սնունդ։
Տղայի մոտ հեռացրել են կրծքի ավելացված հատվածը և խորհուրդ են տվել հրաժարվել տապակած հավից և սոյայի կաթից։


