Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԿԺԴՀ-ի շուրջ հակամարտությունն սպառնում Է միջուկային պատերազմով. Զիգմար Գաբրիել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը չի բացառել, որ ԿԺԴՀ-ի շուրջ հակամարտությունը կարող Է հանգեցնել միջուկային պատերազմի: 

Պատասխանելով MՊrkische Allgemeine Zeitung թերթի լրագրողի այն հարցին, թե ինքը կարծում Է արդյոք, որ հնարավոր միջուկային պատերազմի վերաբերյալ երկյուղներն ուռճացված են, նախարարն ասել Է. «Այն բացառված չԷ: Բայց սովորական զենքի կիրառմամբ պատերազմն Էլ աներեւակայելի շատ կյանքեր կխլի»: 
Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 14-ին Phoenix գերմանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, թե ինքը համոզված Է, որ ԿԺԴՀ-ի վրա գործադրվող ճնշման նպատակը պետք Է լինի նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը: 


«Ինձ համար ակներեւ Է, որ խնդիրը պետք Է խաղաղ լուծում գտնի: Նպատակը պետք Է լինի բանակցային ձեւաչափի որոնումը, ինչպիսին «6 + 1» ձեւաչափն Էր»,-ասել Է նա:
Մերկելը նաեւ պաշտպանել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Փենյանի վրա պատժամիջոցների ճնշման խստացումը եւ հույս հայտնել, որ ԱԽ-ի մշտական անդամներն ապագայում Էլ միասնական դիրք կբռնեն Հյուսիսային Կորեայի հարցում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն հայտարարել Է, որ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային պատերազմի անմիջական սպառնալիք չկա, չնայած լարվածության աճին: 

Պոմպեոն, սակայն, ընդունել Է, որ Փենյանի զինագործական ծրագիրը զարգանում Է այնպիսի տեմպերով, որոնք «ավելի ու ավելի մեծ տագնապ» են հարուցում, եւ նշել Է, որ հյուսիսկորեական հրթիռների նոր փորձարկումները չպետք Է ոչ մեկին զարմացնեն: 
Fox Nrws-ին տված հարցազրույցում նա ընդգծել Է, որ «ռազմավարական համբերությունը», որը Վաշինգտոնը ցուցաբերում Էր Փենյանի հրթիռային եւ միջուկային ջանքերի նկատմամբ, սպառվել Է: 

Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ Է լուծել խաղաղ ճանապարհով: «Այլեւս ոչ մի պատերազմ չպետք Է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք Է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,- ասել Է նա:
Նախագահը նաեւ հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ը պատասխանատու եւ հանգիստ մոտեցում կդրսեւորի իրադրության կարգավորմանը:

Բացի այդ, Մուն Չժե Ինը հորդորել Է Փենյանին՝ «դադարեցնել սադրիչ գործողություններն ու սպառնալիքները», որպեսզի չվատթարանա Կորեական թերակղզու իրադրությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը նույնպես հանդես են եկել Փենյանի եւ Վաշինգտոնի հարաբերությունների ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին: «Առայժմ դիվանագիտությունը նախընտրելի միջոց Է մնում, որը կարող Է ստիպել Հյուսիսային Կորային՝ փոխել իր գործելակերպը, ռազմական միջոցներն օժանդակ են»,-ասված Է երկու քաղաքական գործիչների հոդվածում, որը հրապարակել Է Wall Street Journal-ը:

Նրանք նշել են, որ «Վաշինգտոնը ձգտում Է բանակցություններ վարել Փենյանի հետ»: Այդ մոտեցումը, ինչպես գրում են ամերիկյան երկու գերատեսչությունների ղեկավարները, պաշտպանություն Է գտնում երկրների մեծամասնության կողմից: 

Համանման հայտարարությամբ հանդես Է եկել նաեւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը: «Մենք պատերազմին ավելի մոտ չենք, քան մեկ շաբաթ առաջ, բայց ավելի մոտ ենք, քան տասը տարի առաջ»,-ասել Է նա: Մաքմասթերը նշել Է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ Է ռազմական գործողություններ սկսել Հյուսիսային Կորեայի դեմ, թեեւ Վաշինգտոնը հակված Է իրադրությունը դիվանագիտական ջանքերի օգնությամբ կարգավորելուն: 

Իսկ Պեկինը հույսԷ հայտնել, որ ԿԺԴՀ-ի միջուկային դոսյեի խնդրի լուծմամբ շահագրգռված բոլոր կողմերը լրջորեն կքննարկեն այս թեմայի վերաբերյալ Մոսկվայի եւ Պեկինի համատեղ նախաձեռնությունները: Ինչպես օգոստոսի 14-ին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը. «Ներկայում Չինաստանը հուսով Է, որ բոլոր կողմերը լրջորեն կքննարկեն եւ կընդունեն կարգավորման վերաբերյալ ՉԺՀ-ի ու Ռուսաստանի կողմից ներկայացված առաջարկությունները:

Դրանք հիմնվում են «կրկնակի սառեցման» նախաձեռնության վրա եւ նպատակամղված են այն բանին, որ հարկ եղած ձեւով լուծվի Կորեական թերակղզու խնդիրը»,-ասել Է Խուա Չունյինը:

Նրա խոսքով՝ Պեկինը հույս ունի, որ բոլոր շահագրգիռ կողմերը իրենց ջանքերը կկենտրոնացնեն բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման, ինչպես նաեւ Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման քաղաքական միջոցներ գտնելու վրա: 
Ռուսաստանի եւ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչություններն ավելի վաղ համատեղ հայտարարություն են արել Կորեական թերակղզու խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, երկու կողմերը ԿԺԴՀ-ին առաջարկել են հայտարարել միջուկային փորձարկումների եւ հրթիռների արձակման մորատորիում, իսկ Հարավային Կորեային եւ ԱՄՆ-ին՝ ձեռնպահ մնալ տարածաշրջանում զորավարժություններ անցկացնելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»