Թուրքական բանտերում խիստ գերբեռնվածություն է առաջացել
Международные новостиԹուրքական բանտերում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունների հետևանքով խիստ գերբեռնվածություն է առաջացել:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է «Ջումհուրիեթ» պարբերականը:
Հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակում տեղի ունեցող ձերբակալությունները շարունակվում են:
Թուրքիայի իշխանությունները նոր կալանավորներին տեղավորելու համար ստիպված են ինչպես օրենսդրական տարբեր փոփոխություններով և մանևրումներով ազատ արձակել նախկին կալանավորներին, այնպես էլ կառուցել նոր բանտեր:
Թուրքիայում ներկայումս գործում են 381 բանտ, որոնցից 139-ը կառուցվել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի և՛ վարչապետության, և՛ նախագահության շրջանում:
2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո միայն զանգվածային ձերբակալությունների հետևանքով բանտերում առաջացած գերբեռնվածությունը փոքր-ինչ մեղմելու նպատակով կառուցվել է 38 բանտ:
2017-ի հունիս-հուլիսի ընթացքում բանտերի թիվը համալրվել է ևս 11-ով: