Ահա, թե ինչ պետք է անել քնելուց առաջ, գիշերը խոր քնի մեջ մտնելու համար
LifestyleԵրևի բոլորից էլ քաջ հայտնի է, թե ինչ է նշանակում վատ քնելը և առավոտյան հոգնած արթնանալը: Վերջերս կատարված հետազոտությունը պարզել է, թե որն է լավ քնելու ու երազներ տեսնելու գաղտնիքը: Հարցման տվյալները ցույց են տվել, որ լավ քնելու համար պետք է նախ և առաջ գնալ քնելու երեկոյան ժամը 10-ին` թեյ խմելուց և գիշերազգեստ հագնելուց հետո:
Բրիտանական Daily Mail պարբերականը հայտնում է, որ Bedeck ընկերությունը հարցումներ է անցկացրել 2000 մարդու շրջանում, որը նպատակ է ունեցել պարզել, թե հիմնականում ինչ են անում մարդիկ քնելուց երկու ժամ առաջ:
Արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը քնելուց առաջ գրեթե մեկ ժամ հեռուստացույց է նայում: Սակայն Bedeck ընկերությունը հավաստիացնում է, որ լավ քնի համար շատ կարևոր հանգամանք է այն, որ դրանից առաջ երկու ժամ շարունակ գրեթե ոչնչով չպետք է զբաղվել:
Մարդիկ, ովքեր ամենալավ գիշերային քունն են ունենում, երեկոյան ժամը 9.10-ին խմում են իրենց թեյը, այնուհետև գնում քնելու: Մասնակիցների մեկ երրորդի կարծիքով, լավ քնելուն օգնում է քուն մտնելուց առաջ որոշ ժամանակ գիշերազգեստով մնալը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: