Ինչու են քաղաքակիրթ երկրները հրաժարվում են օգնել Ռուսաստանին
Международные новостиԱյսօր քաղաքական վերլուծաբան, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը հայտարարեց, որ Ռուսաստանի առաջ պայմաններ են դրված, որ նա պետք է դուրս հանի իր զորքերը Հայաստանից, Ղրիմից, Դոնբասից եւ միայն դրանից հետո քաղաքակիրթ աշխարհը կշարունակի Ռուսաստանի հետ բնական հարաբերությունները:
Անդրադառնալով ՌԴ հանդեպ պատժամիջոցներին՝ բանախոսը նշեց, որ սանկցիա բառը ճիշտ չէ, քանի որ քաղաքակիրթ երկրները հրաժարվում են օգնել Ռուսաստանին, ասում են, որ այլեւս ձեզ չենք ֆինանսավորելու, չենք հրավիրելու հատուկ հանդիպումներին, տեխնիկաներ չենք տալու, չի լինելու մեծ 8-նյակ, այլ լինելու է 7-նյակ: Դա պատի՞ժ է: Քաղաքագետը հիշեցրեց նաեւ. «Ռուսաստանի նկատմամբ առաջին սանկցիաները գալիս են 1983 թվականի Բոինգ ինքնաթիռի կործանումից հետո, երբ արեւմուտքը դադարեց օգնել Սովետական Միությանը եւ այդպես դիմացավ մինչեւ 1986 թվականը, որին հաջորդեցին բարեփոխումները»:
Իսկ բանախոսներից ՀՀՇ անդամ, վերլուծաբան Հովհաննես Իգիթյանն էլ անդրադարձավ, թե ինչպես կազդեն այդ պատժամիջոցները Հայաստանի վրա եւ նշեց, որ տնտեսական առումով կունենա մեծ ազդեցություն, քանի որ մեր բնակչության մեծ մասը իր գումարներն աշխատում է Ռուսաստանում: Խոսելով քաղաքական ազդեցությունների մասին՝ Հ.Իգիթյանը նշեց, որ Հայաստանը մեծ խնդիրներ կունենա, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, եւ Ռուսաստանի կողքին կանգնած է 5 երկիր, որոնցից մեկը Հայաստանն է։ Իսկ հիմա արդեն անցել են այն ժամանակները, որ աշխարհը Հայաստանին ըմբռնումով մոտենա: