Երեք կարեւոր գործոն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ. մանրամասնում է քաղաքագետը
Политика«Պաշտոնական տեղեկատվությունից եւ ԶԼՄ-ների հաղորդագրություններից տեղեկացել ենք, որ սեպտեմբերի 2-րդ կեսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,- ORER.news-ի հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Պետք է նշել 3 գործոն, որոնք ուղղակի աննախադեպ են հանդիպմանն ընդառաջ:
Առաջինը՝ Հայաստանի ու միջազգային հանրության մոտեցումներն են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, որոնք աննախադեպ չափով համընկնում են:
Երկրորդ՝ այս բանակցությունները տեղի են ունենալու ԱՄՆ-ի, Արեւմուտքի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման ֆոնին:
Եվ երրորդ իրողությունը Ռուսաստանի վրա տարածված պատժամիջոցներն են, որոնք էապես նվազեցնում են Ռուսաստանի քաղաքական հնարավորությունները»,- նկատեց բանախոսը:
«Այս գործոնների հանրագումարի ֆոնը նպաստավոր է եւ բխում է Հայաստանի Հանրապետության շահերից. Ադրբեջանի վրա պետք է միջազգային ճնշում կազմակերպել»,- ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: