Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ղազախ պաշտոնյան ՀՀ և Ղազախստանի զարգացման համար կարևորում է այլընտրանքային էներգետիկան. AstanaEXPO-2017-ում նշվել է Հայաստանի ազգային օրը

Այլընտրանքային էներգետիկան Ղազախստանի և Հայաստանի զարգացման համար կարևոր ուղղություն է։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության ներդրումների և զարգացման փոխնախարար Երլան Խայիրովը՝ ողջույնի խոսքով ելույթ ունենալով Հայաստանի օրվա շրջանակում, որ AstanaEXPO-2017 ցուցահանդեսում նշվել է օգոստոսի 16-ին։

«Մենք հիանում ենք Հայաստանի գրական և գեղարվեստական ժառանգությունով: Սիրում ենք հայկական խոհանոցը, մեզ նաև մոտ է հայկական հումորը. հատուկ հիշատակման է արժանի հայկական երաժշտական գործիքը՝ դուդուկը, որը հիացնում է իր ձայնով: Մեր երկրների միջև գործող առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաև Ղազախստանի քաղաքների և ձեր մայրաքաղաքի միջև իրականացվող ուղիղ չվերթները թույլ են տալիս քաղաքացիններին ավելի մոտիկից ծանոթանալ մեր երկրների մշակույթների հետ: Ապագայի էներգիայի թեման շատ ակտուալ է ցանկացած երկրի համար:

Միջազգային AstanaEXPO-2017 ցուցահանդեսի հարթակը հանդիսանում է ունիկալ հնարավորություն էներգետիկայի բնագավառում նորարար լուծումների ներկայացման և այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման համար: Եվ ես ուրախ եմ նշելու, որ Ղազախստանի համար, ինչպես նաև Հայաստանի համար այլընտրանքային էներգետիկան կարևոր ուղղություն է երկրի զարգացման համար»,- ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ավելացրել է նա:

Հայաստանը ակտիվորեն ներգրավված է այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման գործում և որպես առավել հեռանկարային ուղղություններ, դիտարկում է արևային էներգետիկան, հիդրոէներգետիկան և գեոթերմալ էներգետիկան: Աստանա 2017 ցուցահանդեսում Հայաստանը ներկայանում է արևային էներգիայի զարգացման տեխնոլոգիայով:

Հայաստանը ցուցահանդեսին ներկայացել է նաև որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, միջոցառման ընթացքում հանդես գալով ելույթով, շեշտը դրել է երկրի զբոսաշրջային գրավչության վրա:
 
«Ներկա պահին Հայաստանի և Ղազախստանի միջև զբոսաշրջության բնագավառում փոխգործակցությունն առավել անհրաժեշտ է դառնում: Համագործակցությունը նոր ձևեր է ստանում և անցում է կատարում դեպի նոր, տրանսսահմանային և միջտարածաշրջանային շուկաներ: Զբոսաշրջությունը հանդիսանում է երկրի, ազգի մշակույթի և ավանդույթների հետ ծանոթանալուլավագույն միջոցը և հիմք է հանդիսանում մատաղ սերնդին մարդասիրության ոգով կրթելու համար:
 
Հայաստանն ունի մեծ ներուժ զբոսաշրջության զարգացման համար. հյուրընկալություն, հարմարավետություն, անվտանգություն, պատմամշակութային արժեքներ - սրանք են Հայաստանիզբոսաշրջության զարգացման հիմնաքարերը»,- նշել է նա:

Զ.Զեյթունցյանը նաև առաջարկել է զարգացնել համատեղ զբոսաշրջային ուղղությունները` նշելով, որ տրանսսահմանային զբոսաշրջային ուղղությունների ձևավորումը հնարավորություն կտա նոր աստիճանի բարձրացնել համագործակցությունը Հայաստանի և Ղազախստանի միջև:

«Մեր երկրներն ունեն համագործակցության չօգտագործված հնարավորությունների մեծ ներուժ, իսկ մասնակցությունը AstanaEXPO-2017 ցուցահանդեսին լավ հնարավորություն է նոր կապերի ստեղծման առումով»,-ավելացրել է նա:

Հայկական տաղավարը և Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանակում:

Ազգային օրվա շրջանակներում Հայաստանի տաղավարում ներկայացվել են Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ֆիլմի շնորհանդես,  Հայաստանի մասին պատմող գովազդային տեսահոլովակներ, էքսկուրսիոն ծրագրեր, այցելուներին տրամադրվել են տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև hանձնվել նվերներ` «Պատրաստված է Հայաստանում»։

Տաղավարում հնչել է նաև հայկական երաժշտություն` «MiqayelVoskanyan & Friendsband» համույթի կատարմամբ: Հյուրերը հնարավորություն են ունեցել նաև համտեսելու հայկական կոնյակ և գինի: 

Հայաստանի ազգային օրվա նվիրված միջոցառումներին մասնակցել են նաև Հայաստանի զբոսաշրջության  զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը և Հայկական տաղավարի հանձնակատարի տեղակալ  Էրիկ Գրիգորյանը: Միջոցառմանը ներկա են եղել ղազախական մշակույթի գործիչներ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ և բարձրաստիճան պետական պաշտոնյաներ:

Ցուցահանդեսում Հայաստանի օրվան նվիրված միջոցառումները լայնորեն լուսաբանվել են նաև ղազախական լրատվամիջոցներում:

24 Хабар հեռուստաընկերությունն իր ռեպորտաժում շեշտադրել է այն հանգամանքը, որ Հայաստանն իրենց երկրի՝ Ղազախստանի նման ակտիվորեն ներգրավված է այլընտրանքային էներգետիկայի հնարավորությունների ուսումնասիրման ու կիրառման գործում: Այս առումով, որպես առավել հեռանկարային ուղղություններ դիտվում են արևային էներգետիկան, հիդրոէներգետիկան և գեոթերմալ էներգետիկան:

 

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi