Ավստրիան ուժեղացրել է հսկողությունը Իտալիայի հետ սահմանին
Международные новостиԱվստրիայի իշխանությունները մոտ 70 զինծառայող են ուղարկել Իտալիայի հետ սահման այդ երկրից անօրինական ներգաղթյալների հոսքը կանխելու համար. այս մասին հայտնում է AP գործակալությունը:
«Կարևոր է ոչ միայն կանխել անօրինական ներգաղթյալների մուտքը, այլև նախևառաջ պահպանել մարդկանց կյանքերը»,- ասել է ավստրիական ոստիկանության սպան, ով հիշեցրել է, որ անցած տարի երկու անօրինական ներգաղթյալի մահացած էին գտել բեռնատար գնացքում:
Սպայի խոսքով՝ ձեռնարկված քայլերը հաճախակիացող դեպքերի արձագանքն են, որոնց ընթացքում ներգաղթյալները փորձել են անցնել երկրների միջև սահմանը բեռնատար վագոնների տակ թաքնվելով:
Ավստրիայի հետ սահմանին սահմանային հսկողությունը Հռոմի համար զգայուն հարց է: Երկու երկրները կապող Բրեների անցակետը Իտալիան հյուսիսային Եվրոպայի հետ կապող հիմնական ճանապարհներից է և առավել շատ օգտագործվում է հատկապես ամառային սեզոնին: