Իսպանիայում ահաբեկչության ընթացքում բրիտանացի երեխա է կորել
Международные новостиՄեծ Բրիտանիայի իշխանություններն ուշադիր հետեւում են երեխայի՝ Միացյալ Թագավորության քաղաքացու մասին տեղեկատվությանը, որն ահաբեկչական գործողության ընթացքում կորել Է Բարսելոնայում: Այդ մասին հայտնել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով Sky News հեռուստաալիքով:
«Մենք տեղեկություններ են փնտրում երեխայի մասին, որը կորել Է, եւ որը Բրիտանիայի քաղաքացի Է»,-ասել Է նա: Նաեւ, նրա խոսքով, ահաբեկչական գործողության հետեւանքով տուժած բրիտանացիների թիվը կարող Է աճել:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել Էր, որ աջակցություն Է ցուցաբերում ահաբեկչության հետեւանքով տուժած մի քանի բրիտանացիների, ինչպես նաեւ աշխատակիցների լրացուցիչ հաստիք Է տեղավորել Բարսելոնում:
Բրիտանական մի շարք ԶԼՄ-ների նախնական տեղեկությունների համաձայն, զոհվածների թվում Մեծ Բրիտանիայի քաղաքացի չկա:
Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի Է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Զոհվել Է 14 մարդ, տուժածների թիվը հասել Է 130-ի: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել Է չորս մարդ:
Ահաբեկչությանպատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: